Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առթիվ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լեկոռնյուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան հաջողություններ ժողովրդին ծառայելու այս կարևոր առաքելության մեջ։ Հայաստանը վճռական է շարունակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական գործընկերության ուղղությամբ»,- X-ում գրել է Փաշինյանը։




























