Այսօր հանդիպում եմ ունեցել Ռուանդայի Հանրապետության պետնախարար Իվ Իրադուկունդայի հետ:
Իմ խոսքում կարևորել եմ պատվիրակության այցը Հայաստան՝ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիների խորացան տեսանկյունից։ Այդ մասին գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Քննարկման ընթացքում անդրադարձ ենք կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքի ակտիվացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների ամրապնդմանը»,- նշել է նա։



















































































