Armenian text to speach

Մեկ շաբաթ առաջ հերքում էր, երեկ ազատեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ դադարեցնում է աշխատանքը քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնեց գործընկերներին։

Սեպտեմբերի 22-ին ArmLur.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Կոստանյանին հորդորել են դիմում գրել, հեռանալ: Զանգահարել էինք Հայկ Կոստանյանին և փորձել էինք ազատման մասին լուրը ճշտել, սակայն վերջինս հերքել էր։

Ավելին, նա հավելել էր, որ ամիսներ առաջ էլ կային նման խոսակցություններ, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում։

Իսկ այժմ, ինչպես նկատեցինք, երեկոյան Կոստանյանին տեղեկացրել են, որ պետք է դիմում գրի ու հեռանա: Աշխատանքում թերացել է:

 




Լրահոս