Armenian text to speach

7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ֆիլիպիններում․ ցունամիի նախազգուշացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վնասվել են տներ, շենքեր և կամուրջներ։

Երկրաշարժը գրանցվել է Մանայ քաղաքի ափերից դուրս՝ առաջացնելով ցունամիի նախազգուշացում, որը հետո հանվել է, սակայն հաջորդած 6.9 բալ հետցնցումը նորից առաջացրել է վտանգ՝ մինչև մեկ մետր բարձրությամբ ալիքների հավանականությամբ։ Ափամերձ բնակիչներին հորդորել են տեղափոխվել բարձունքներ։

Մատի քաղաքում երկու մարդ է զոհվել, հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Սա վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժերից մեկն է և տեղի է ունեցել երկու շաբաթ անց Սեբու կղզում 74 զոհ խլած երկրաշարժից հետո։

Նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը հայտնել է, որ իշխանությունները գնահատում են վնասը և փրկարարական աշխատանքները են սկսել։




Լրահոս