Armenian text to speach

Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել են». կոռուպցիայի մաս 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

  1. https://armlur.am/1492853/
  1. https://armlur.am/1494965/
  1. https://armlur.am/1509987/

«Մահվան նախարարի» համարում ունեցող Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի բուժման նպատակով ծախսված պետական միջոցների վատնումների թեման «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետեւողականորեն բարձրաձայնել: Եվ տարակուսելի է, որ հարուցված քրեական վարույթների շրջանակում այս երեւույթները իրավապահների աչքից վրիպել են:

Այսպիսով՝ շարունակելով ուսումնասիրել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կազմած ակտը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացահայտել է արտառոց մի բան. Հայաստանը ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ չարտերային թռիչքով ապրանքներ է պատվիրել Չինաստանից, սակայն մաքսազերծել է դրանց մի մասը միայն, իսկ վերահսկողներն ընդհանրապես հրաժարվել են փաստաթղթեր տրամադրելուց: Սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա: Ավելին՝ ՀՀ ֆինանսների նախարարը արձանագրել է, որ պետբյուջեից ծախսված այդ փողերը ենթակա են վերականգնման:

Եվ այսպես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած պաշտոնական փաստաթղթի.

«ՀՀ-ում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով 09.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջեւ կնքվել է չարտերի մասին համաձայնագրիր: 10.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 143 մլն 165 հազար ՀՀ դրամին համարժեք՝ 275,000 ԱՄՆ դոլար: 4 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով փաստացի տեղափոխվել է 32,661 կգ բժշկական սարքավորում՝ թթվածնային կոնցենտրատոր: Սակայն, ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի, մաքսազերծվել է 304 թթվածնային կոնցենտրատոր 6,607 կգ ընդհանուր քաշով»:

Այսինքն՝ ճանապարհին բեռից 26,054 կգ-ն անհետացել է, ինչը արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Բայց սա դեռ ամենը չէ: Այսպիսի մի չարտերային թռիչք էլ կազմակերպվել է 2020թ. դեկտեմբերի 14-ին. նույն «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել նաեւ 13,576 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր, անյուղ մխոցային, ձայնագրման համակարգ եւ մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 12,475 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր: Սակայն այս բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարություն հանձնման-ընդունման եւ բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել: Այսինքն՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը թաքցրել է փաստաթղթերը, եւ վերահսկող մարմինը չի կարողացել պարզել, թե այս երկու չվերթներով եկած ապրանքների որ մասն է Հայաստան հասել, որ մասն է էլի կորել ճանապարհին, ինչպես է բաշխվել եւ այլն:

Իսկ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում շարունակում է ասել, թե համակարգային կոռուպցիա չկա մեր երկրում: Այդ դեպքում ի՞նչ է սա, եթե ոչ համակարգային կոռուպցիա, երբ ճանապարհին ավիաբեռները կորում են:

 

 

 

 

 

 

ՔՊ պատգամավորը այլ եկամուտ ունի, որի աղբյուրը թաքցնում է. բացահայտում

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա «դրսում չմրսի» (ինչը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը), իր հայտարարագիրը լրացրել է սխալներով:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ սխալների մասին է խոսքը:

Սխալ 1

Համաձայն Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ նա ունի համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում, որը ձեռք է բերվել 2022 թվականին, եւ դարձել հեղափոխական Պալյանի ձեռքբերումներից մեկը։ Պալյանի 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա  բնակարանը գնել է 25,2 դրամով։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 13 մլն 222 հազար դրամ, որից 10 մլն 222 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 1,5 մլն դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Եկամուտներից 1,5 մլն դրամը «այլ եկամուտներ» են, որոնց աղբյուրը նշված չէ։ Այսինքն՝ պատգամավորը ունի կողմնակի եկամուտ, որը թաքցնում է հայտարարատու մարմնից: Սա օրինախախտում է:

Սխալ 2

Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն  հիփոթեքային վարկը աճել է. այն 2022-ին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։

Սխալ 3

Էմմա Պալյանի հայտարարագրի համաձայն՝ ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, չի աշխատում, սակայն ամուսնու հայտարարագրում վերջինս 1 մլն 294 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել «ՀԱՅԱՆՏԱՌ»-ից։ Սրան զուգահեռ՝ Պալյանի ամուսինը նախորդ տարի գնել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա 2,5 մլն դրամ արժեքով, որը իր տարեկան եկամտի կրկնակին է։ KIA մակնիշի մի մեքենա էլ Մարտիրոսյանը գնել էր 2023 թվականին՝ 1,5 մլն դրամով։

Մարտիրոսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 150 հազար դրամ։

Վարկեր չկան, համապատասխան եկամուտներ չկան, սակայն վերջին 2 տարիներին ամեն տարի Մարտիրոսյանը գնել է մեկ մեքենա։ Նշենք նաեւ, որ Պալյանի ամուսինը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամ է, Էմմա Պալյանն ինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է անդամակցում։

Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։

ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։ Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով:

Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձեւակերպումը վրիպակ էր համարել եւ նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձեւակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաեւ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։

Ահա այսպիսին է Էմմա Պալյանի ընտանիքը։

 

Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարեցման հարցը. սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։

Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում «չհաղթահարեց» հիմնավոր կասկածի շեմը։

«Դատարանը, սակայն, միայն մեկ դրվագում գտավ հիմնավոր կասկած՝ Կարապետյանի արտահայտած կոչի վերաբերյալ», – ասել էր Արամ Վարդեւանյանը։

Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ», եւ որը վերաբերում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացներին։

Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ի միտքը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, փաստացիորեն չի տարվում. բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։

Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: Արդյոք այս անգամ դատարանը կընդունի՞ ՔԿ-ի հիմնավորումները, թե՞ վերջ կդնի գործարար-բարերարի երկարատեւ կալանքի շրջանին. պարզ կդառնա առաջիկա օրերին։

 

 

 

 

 

 




Լրահոս