Երեւան – Գորիս ավտոճանապարհի 227-րդ կմ-ին մահացու ելքով պատահար է տեղի ունեցել: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 19:53-ին “”Ինտերնացիոնալ”” մակնիշի 35 A 73110 համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է “”Գազել”” մակնիշի 753 ԼՏ 68 ավտոմեքենային։ Բեռնատարի վարորդը՝ Իրանի 55-ամյա քաղաքացի Իսմայիլ Մարանդին, փորձել է ավտոմեքենայից դուրս նետվելով փրկվել, սակայն վրաերթի է ենթարկվել հետեւից ընթացող “”ԳԱԶ 3129″” մակնիշի 07 ԼՏ 110 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ս.Ղազարյան) կողմից եւ զոհվել։ Պատահարի հետեւանքով բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, հրշեջ փրկարարների կողմից ճանապարհի մաքրման աշխատանքներ են տարվել: Դեպքի մասին տեղեկացվել է ԱԳՆ հերթապահին:
Երեվան – Գորիս ավտոճանապարհի Իրանի քաղաքացի է զոհվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ