Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։
Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Հայաստանի Հանրապետության վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։























































































