Խորեն Ստալբեն՝ հայ արմատներով լատվիացի ստեղծագործող է, որի մեջ բաբախում է հայրենասիրության ու գեղարվեստական ազատության նույն սիրտը։ Աստծո կամքով նա գտավ իր ճանապարհը դեպի հոր երկիրը՝ Հայաստան։
Լատվիացի երգիչ, դիջեյ, դերասան, կինոօպերատոր և լուսանկարիչ բալթյան մշակույթի յուրահատուկ դեմքերից մեկը՝ 1971 թվականի մարտի 8-ին՝ Ռիգայում ծնված Խորեն Ստալբեն հայ հայտնիներից Խորեն Աբրահամյանի արտաամուսնական որդին է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խորենը այսօր Հայաստանում է: Նա, մեծանալով առանց հոր, ավելի ուշ պարզել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ արտիստ Խորեն Աբրահամյանի որդին է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խորենը 19 տարեկանում հիմնել է իր առաջին խումբը՝ «Fact Art»։ Նրա «For Black Man Christmas No Weekend» տեսահոլովակը դարձավ առաջին լատվիական տեսահոլովակը, որ ցուցադրվեց աշխարհահռչակ MTV-ով։
Չնայած նրա ակտիվ, կենսախինդ կերպարին, իր ներսում մի ցավ միշտ ապրել՝ զգալով հորը չճանաչելու ցավը։ «Մայրս միշտ պատմում էր նրա մասին՝ միայն լավը։ Ասում էր՝ հմայիչ է, բարի, տաղանդավոր։ Ես մեծանում էի այդ պատմություններով, նրա բացակայության մեջ», — պատմում է Խորենը։
Երբ Կոնսերվատորիայի ուսանող էի, ռեժիսոր Մառա Կիմելեն մի հարց տվեց․
«Ձեր անունը Խորեն է՞։ Ձեր հայրը հայ է՞։ Պետք չէ ամաչել դրանից — հպարտացիր դրանով»։ Այդ խոսքերը դարձան Խրենի կյանքի շրջադարձը։
15 տարի առաջ նա իմացավ հոր մահվան բոթը։ Չհասցրեց հանդիպել։ Բայց տարիներ անց, 48 տարեկանում, նա առաջին անգամ եկավ Հայաստան։
«Երբ լուսաբացին հասանք, զգացի՝ Աստված է ինձ ուղարկել։ Հայաստանի գեղեցկությունը, լեռների լռությունը, ազգականներիս գրկախառնությունը՝ դա մի նոր էջ էր իմ կյանքում։ Ամենահուզիչը հորս գերեզմանին այցելությունն էր։ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը ինձ ուղեկցեց այնտեղ։ Գոնե այդ կերպ հանդիպեցի հորս այս կյանքում»,- նկարագրեց Խորենը։
Այսօր Խորեն Ստալբեն շարունակում է ապրել ու ստեղծագործել Ռիգայում՝ ղեկավարելով իր «Riga Reggae» խումբը։ Նրա կինը ևս հայուհի է՝ Լուսինե Ծատուրյանը: «Երբ իմացա, որ նա հայ է, մտածեցի՝ սա ճակատագիր է։ Լուսինեն ինձ օգնում է տեսնել աշխարհը հոգով։ Ես իրենով հասկացա՝ ինչ է իրական տունը», — ժպտում է Խորենը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խորենը նախաձեռնել է լատվիացի մտավորականների ստորագրահավաք՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, իր արյան ձայնը վերածելով արդարության հնչյունի։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























