ՀՀ Աժ նորընտիր նախագահը աշխատանքային այցով Ստեփանակերտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ : Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին: Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: 




Լրահոս