Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավոր «Դերժավայի» Արկադիի որդուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է որոշել կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր «Դերժավայի» Արկադի որդուն մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել․ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ։

Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ձերբակալվել էր 10 անձ։ Հայտնել էինք, որ կրակոցի պատճառը խնջույքի ժամանակ հնչած հայհոյանքն է եղել։

Shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ եղավ կրակոցների քրեական վարույթի հետ։ Ի պատասխան հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկ անձի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք և գրավ, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս