Հայտնի տնտեսական և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանի կարծիքով հայաստանյան արտադրությանը Հրանտ Վարդանյանի մահը վնաս չի հասցնի:
Armlur.am-ի հետ զրույցում Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի որդիները` Կարեն և Միքայել Վարդանյանները, ունեն այնքան գիտակցություն և փորձ, որպեսզի կարողանան իրենց հոր ստեղծածը պահպանել:
«Նրանք երկար տարիներ այդ ամենը զարգացրեցին: Հայրիկի հետ են եղել: Այդ ընտանիքն արտադրող ընտանիք է, և կարծում եմ, որ բոլորը պետք է աջակցեն, որպեսզի այդ արտադրությունը լինի շարունակական»,- ասաց գործարարը:
Սուքիասյանի գնահատմամբ` ամբողջ աշխարհում է տարածված այն մոտեցումը, որ ընտանեկան բիզնեսը սերնդից սերունդ է փոխանցվում, և այն մի մասի մոտ պահպանել ստացվում է, մյուսի մոտ` ոչ:
Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ Վարդանյանների ընտանիքն ավանդույթը կշարունակ: Նրանց մոտ դա լավ կստացվի, քանի որ երկար տարիներ նրանք են համակարգել ողջ ընթացքը:
Հիշեցնենք, որ երեկ Նաիրի ԲԿ-ում մահացել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը: