Կայացել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հանդիպումը, որի ընթացքում դեսպանը ներկայացրել է Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միքայել Ջուլհակյանին։
Շնորհավորելով և արդյունավետ առաքելություն մաղթելով Միքայել Ջուլհակյանին, Իրակլի Չիքովանին ընդգծեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։





























