Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքելով 14.833 միավոր` դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Աշխարհի չեմպիոն դարձավ ՕԽ չեմպիոն Կարլոս Յուլոն Ֆիլիպիններից:Արթուր Դավթյանն աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր է, նա երեք անգամ` 2021, 2023, 2025 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե, Փարիզի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է:Նախօրեին Հայաստանի հավաքականից աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):

























































































