ArmLur.am-ը զրուցեց ոստիկանության պետ Արամ Ղազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ ոստիկանությունը ոչ ոքի չի արգելում մասնակցել պատարագին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ քաղաքացիներից մեկը բոյկոտեց կարգալույծ Ստեփան Ասատրյանի՝ Տեր Արամի պատարագը, ոստիկանները նրա բերանը փակելով հեռացրին վանքի բակից։
Նշենք, որ Հովհաննավանք այցելած քաղաքացիներները եկել են տարբեր քաղաքներից։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։
ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։
Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























