20 տոննա նարինջ՝ Սիրիայից Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 22-ին հերթական մարդասիրական օգնությունը կառաքի Սիրիա:

Որպես երախտագիտության նշան` սիրիկան կողմը Ռուսաստանին կնվիրի 20 տոննա նարինջ. հայտնել է նախարարության միջազգային կապերի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Տոմաշովը:

«Ապրիլի 22-ին մեր արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Սիրիա կփոխադրի ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում՝ տաք վրաններ, վերմակներ և սնունդ»,- ասել է Տոմաշովը: Վերադարձին ինքնաթիռը կբերի սիրիական կողմի 20 տոննա տարողությամբ նվերը՝ նարինջ:




Լրահոս