Շաբաթ օրը` հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրային խորհրդի անդամների հետ այցելեցել են Կիրանց՝ սահմանազատված հատված և նորակառույց դպրոց: Հանրային խորհրդի անդամները 45 հոգին են:
Armlur.am-ը նկատեց, որ ավտոբուսով Փաշինյանի հետ Կիրանց էր գնացել նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որին, ինչքան «փնտրեցինք» խորհրդի անդամների ցանկում, չգտանք:
Բայց Գյուրջինյանը շատ ակտիվ Փաշինյանի «դասախոսություններն» էր լսում, անդադար գլխով համաձայնում Փաշինյանի արտահայտած մտքերի հետ: Կարճ ասած՝ անդադար նրա շուրջն էր պտտվում:
Սա ուշագրավ է այն առումով, որ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանում իսկական բարձիթողի վիճակ է ու արդեն մի քանի ամիս է Պետական վերահսկողության ծառայությունում փորձում է պարզել, թե ինչ մեխանիզմներ են գործում համալսարանում, ինչ կոռուպցիոն դրսևորումների մասին է բարձրաձայնում բուհի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկացրել էր, թե ՊՎԾ-ի ստուգումների արդյունքում արձանագրել է կառավարական, ֆինանսական և իրավական բնույթի, ինչպես նաև կրթական գործընթացի կազմակերպման ու իրականացման ոլորտներում առկա խախտումներ։ Բացի այդ, արձանագրվել են նաև հարկային օրենսդրության դրույթների խախտումներ, ինչը վկայում է համակարգային բնույթի խնդիրների մասին։
Ու այս իրավիճակում, երբ Գյուրջինյանի ղեկավարած կառույցում խայտառակություն է տիրում, նա փորձում է Փաշինյանի «աչքին» դրական ֆոն ստեղծել, նրա կազմակերպած միջոցառումներին ակտիվ մասնակցելով:
Հավելենք, որ երեկ համալսարանի աշխատակազմը հարցեր էր ուղղել Գյուրջինյանին ու բաց նամակով հանդես եկել.
- արդյո՞ք պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր տևական ժամանակ շարունակ իրենց պաշտոնը ծառայեցրել են անձնական հաշվեհարդարի, չարաշահումների և համալսարանը ներսից քայքայելու գործիքին,
- արդյո՞ք արդարությունը կվերականգնվի։
Այսօր ուղղում ենք հրապարակային հարց ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին․
- Արդյո՞ք պատժվելու են մեղավորները։
- Արդյո՞ք Դավիթ Գյուրջինյանի գլխավորած այն անձինք, ովքեր ձևավորել են «հանցավոր եռյակը» և իրենց շուրջ համախմբել նորանշանակ «ԽԾԲ» կազմ, վերջապես կկրեն իրենց գործողությունների իրավական հետևանքները։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































