Ֆինլանդիայի ցամաքային ուժերի մոտ 15 հազար զինծառայող կներգրավվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, որոնց որոշակի փուլեր կանցկացվեն Ռուսաստանի սահմանի մոտ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավելի քան 6500 զինծառայող կմասնակցի երկրի հարավում անցկացվող զորավարժություններին:
Մասնավորապես, զորավարժություններ կանցկացվեն մայրաքաղաքային և Կիմենլաակսո շրջաններում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանի մոտ: Այդ ընթացքում նախատեսվում է օգտագործել մոտ 900 միավոր տեխնիկա:
Զորավարժություններին կմասնակցեն նաև Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռազմական վարժանքներ կանցկացվեն նաև Ռուսաստանի Կոստոմուկշա քաղաքից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա:





























