Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ոլորտն ավելի լավ եմ կառավարում, քան ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանը, թվերը դրա մասին են խոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովում շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի քննարկումները։

Ներկայացման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց՝ նշելով, որ Սևանի ջրառի տարբերությունները փոքր են։

Ի պատասխան՝ Դավիթ Խուդաթյանը նշեց․

«Կարծում եմ՝ ոլորտը ես ավելի արդյունավետ եմ կառավարում, քան ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանը։ Երբ նա էր ոլորտի պատասխանատուն, Սևանից ջրառը եղել է ոչ թե 183 միլիոն խորանարդ մետր, ինչպես իմ պաշտոնավարման ընթացքում, այլ՝ 265 միլիոն խորանարդ մետր։ Դա շարունակական միտում է եղել, ոչ թե մեկ տարվա։ Եթե նայենք տվյալ ժամանակահատվածները, կտեսնենք, որ ջրառը կազմել է 260-265 միլիոն խորանարդ մետր։ Այսպիսով, պնդում եմ, որ ոլորտը ես ավելի լավ եմ կառավարել, և թվերն էլ դրա մասին են խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս