ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել, համաձայն որի՝ վերջինս խախտել է հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
1․ Հանձնաժողովն ուսումնասիրել է Հակոբ Շահգալդյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի տվյալների ստուգման արդյունքում պարծել է, որ հայտարարագրի և ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների համաձայն՝ Հակոբ Շահգալդյանը 1998 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է «Հակոբ Շահգալդյան» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերերը։
2․ 2024 թվականի օգոստոսի 15-ին Հակոբ Շահգալդյանը քաղաքացի Արա Հրանտի Մխիթարյանի հետ կնքել է շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով «Հակոբ Շահգալդյան» ՍՊ ընկերությունում ունեցած իր 100% բաժնեմասը 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել Արա Հրանտի Մխիթարյանին։
Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 07-ին գրությամբ դիմել էր Հակոբ Շահգալդյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանում՝ պայմանագրի՝ ֆիզիկական անձի հետ կնքման առնչությամբ, ինչպես նաև տեղեկատվություն՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Հակոբ Շահգալդյանի բաժնեմասի՝ հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առկա պայմանագրեր կամ պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ։
Հակոբ Շահգալդյանը ներկայացրել է պարզաբանում և նշել է, որ 2024 թվականի օգոստոսի 15-ին Արա Մխիթարյանի հետ կնքել է նոտարի սեղանամատյանի շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով վերջինիս երեք տարի ժամկետով կառավարման է հանձնել իր բաժնեմասն ամբողջությամբ։ Վերջինս նաև նշել է, որ նշված պայմանագիրը թեև կնքվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ, և առերևույթ առկա է հավատարմագրային կառավարչին առաջադրված պահանջների անհամապատասխանությունը, այնուամենայնիվ, հավաստել է, որ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի բաժնեմասը փաստացի կառավարվել և կառավարվում է պայմանագրով հավատարմագրային կառավարիչ նշանակված Արա Մխիթարյանի կողմից, և ինքը որևէ կերպ չի առնչվել և չի առնրվում կառավարմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովն ամեն դեպքում անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել։
Շահգելդյանը ներկայացրել է պարզաբանում, սակայն հանձնաժողովն ամեն դեպքում կայացրել է որոշում և ներկայացրել էական նշանկություն ունեցող մի քանի կետից բաղկացած փաստեր՝ հաշվի առնելով, որ Ընկերության հավատարմագրային կառավարիչ է հանդիսացել Օրենքի իմաստով հավատարմագրային կառավարիչ հանդես գալու իրավունք չունեցող անձը։
Հանձնաժողովը եզրակացրել է․
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























