Armenian text to speach

4 հայ շախմատիստ Աշխարհի գավաթի երկրորդ փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ փուլ են դուրս եկել Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի դեմ, Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանին, Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ, Գաբրիել Սարգսյանի մրցակիցն էլ կլինի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնը:

Պայքարն ավարտել է Կարեն Գրիգորյանը:




Լրահոս