ՀԱՆԵԼ Է ԽԱՂԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձու արտադրող խոշոր ընկերություններից մեկին «հանել է խաղից»` չճանաչելով որպես գերիշխող դիրք գրավող: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 7-ին, հանդես եկավ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը: Հանձնաժողովի որոշումը պայմանավորված էր հետեւյալով. դեկտեմբերի վերջում` ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ ավելացման օրերին, ձու արտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է Լուսակերտի ֆաբրիկային: Նշենք, սակայն, որ ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայքէջում «հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեն 4 տնտեսվարող սուբյեկտներ (2011թ. հունիսի 8-ի որոշմամբ): Դրանք են` «Արաքս թռչնաֆաբրիկա», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» եւ «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները: Այս 4 ընկերությունները միասին գրավում են շուկայի առնվազն երկու երրորդը` 86 տոկոսը:




Լրահոս