Armenian text to speach

Հայաստանը ներկայացնող 3 գրոսմայստերները դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) դուրս եկան չորրորդ փուլ։

Գաբրիել Սարգսյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ:

Շանթ Սարգսյանը  1,5:0,5 հաշվով հաղթեց թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին։

Լևոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ:

Ռոբերտ Հովհաննիսյանի երկրորդ պարտիան հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի դեռ չի ավարտվել։




Լրահոս