Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Ձեզ հետ խիստ վարվեցին․ Հարց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

3 տարի կալանքի տակ մնալուց հետո ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը այժմ տնային կալանքի տակ է։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում նրա գործով դատական նիստն է։

Ըստ Քննչական կոմիտեի, գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը, Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք։ Արդյունքում հակառակորդի զինված ուժերը ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, իսկ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Քննչական կոմիտեն նշում է, որ Արզումանյանը անձնական պատասխանատվություն է կրել զորքերի պատրաստության, կիրառման և առաջադրված խնդիրների կատարման համար, սակայն պաշտպանողական օպերացիայի ընթացքում «չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել դրանք և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»։

Մասնավորապես, գեներալ-լեյտենանտը չի կազմակերպել պաշտպանություն Շուշիի հարակից շրջանների որոշ հատվածներում, չի տեղակայում զորքներ և չի հստակ սահմանազատել դրանց խնդիրները։ Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծում և Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպվել, այն դեպքում, երբ ստորաբաժանումները պատրաստ են եղել մարտական գործողություններին։

Նոյեմբերի 5-ին մի զորամաս տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչև «Իսահակի Աղբյուր» տեղամասի սկզբնամասը, սակայն այդ ժամանակ հակառակորդը արդեն վերահսկողության տակ էր վերցրել որոշ հատվածներ, որի արդյունքում ստորաբաժանումը հայտնվել է շրջափակման տակ և անցել ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ։

Քննչական կոմիտեն նաև նշում է, որ մինչև նոյեմբերի 6-ը Արզումանյանը իր ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրավիճակը ներկայացրել է վերահսկելի, չնայած իրականում Շուշիի որոշ ուղղություններում հակառակորդը ներթափանցել էր։

Ընդհանուր առմամբ, Արզումանյանի կողմից խախտվել են զորքերի ղեկավարման, առաջադրանքների կատարման վերահսկողության և կենտրոնացված կառավարման սկզբունքները, ինչը «անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ զոհեր և վիրավորներ ունեցնելով յուրային ստորաբաժանումներում»։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամաները՝ տեսանյութում․ 




Լրահոս