Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նոյեմբերի 11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 07:00-19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի`Միկրոշրջան, Վանատուր, Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:






















































































