Armenian text to speach

Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437,000 հատ մանրաձուկ՝ 6.6 գրամ միջին զանգվածով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:

Բացթողնման այս կարևոր նախաձեռնությունն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանման ծրագրերի շրջանակում։

Միջոցառմանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ինչպես նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։




Լրահոս