Armenian text to speach

Երևանի փոխքաղաքապետից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզաբանում է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի 3-րդ եռամսյակում հրապարակումների հիման վրա իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները։

Այսպիսով,  ուսումնասիրեությունների շրջանակում են հայտնվել ArmLur.am-ի մի քանի հրապարակումներ, որոնց կանդռադառնանք։

ԿԿՀ-ն ուսումնասիրել է ArmLur.amհրապարակումը «1 տարում 2 բնակարան՝ 85 մլն դրամով․ որտեղից փոխքաղաքապետին նման գումարներ» հետևյալ վերնագրով։

Հոդվածում ներառել էինք Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ունեցվածքը ըստ հայտարարագրի։ Հարց էինք բարձրագրել, թե ինչպես է Լևոն Հովհաննիսյանը 2023 թվականի ընթացքում ձեռք է բերել ևս 2 բնակարան Երևանում։ Բնակարաններից մեկը գնվել է 2023 թվականի օգոստոսին 54 մլն դրամով, իսկ սեպտեմբերին ձեռք բերված բնակարանն արժեցել է 31 մլն 700 հազար դրամ։

Հրապարակման մեջ նշված Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանից և նրա ընտանիքի անդամ Թամարա Ղարիբյանից հրապարակված փաստերի առնչությամբ Հանձնաժողովը հայցել է պարզաբանումներ:

Արդյունքում, ներկայացված պարզաբանումների գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշել է ավարտել ստուգումը՝ հաշվի առնելով արձանագրված անհամապատասխանությունների՝ լրացման կարգի խախտում հանդիսանալու փաստը և առաջարկել է Հանձնաժողով ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում:

Ստացվում է, որ Հանձնաժողովը պարզաբանում է հայցել Լևոն Հովհաննիսյանից, ապա առաջարկել է փոփոխել հայտարարագրի տվյալները

Էմմա Միքայելյան




Լրահոս