Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացել ՀՀ քննչական կոմիտեի երկու քննիչ և մեկ դատախազ։ Այս պահին դռնփակ նիստում ներկայացվում է կալանքի երկարացման միջնորդությունը, իսկ քննիչը Քննչական կոմիտեում ձևավորված 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանն է։
Նիստը շարունակվում է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Ինչ է սպասվում գործարարին՝ կհետևենք իրադարձությունների զարգացմանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․