ArmLur.am-ը տեղեկցավ, որ հենց այս պահին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում: Այս մասին նաև դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանն է տեղեկացնում:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Վաղարշապատի համայնքապետի ընտրությունը։ Համայնքապետ է ընտրվել ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը։
«Հաղթանակ» դաշինքը ստացել էր 1193 քվե։





























