Չինաստանի իշխանությունները հետագա գործողություններ կձեռնարկեն Ճապոնիայի դեմ, եթե Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին չհրաժարվի Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հայտարարություններից, չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Չինաստանը ստիպված կլինի ձեռնարկել խիստ և վճռական հակազդեցություններ, և Ճապոնիան կկրի դրա համար ամբողջ պատասխանատվությունը», – նրա խոսքերն է մեջբերում «South China Morning Post»-ը։
Նա ընդգծել է, որ Տակաիչիի մեկնաբանությունները խաթարում են Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների քաղաքական հիմքը։

























































































