Armenian text to speach

Արշակ Սրբազանին աղմկահարույց տեսանյութի գործով հարցաքննել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Քննչական կոմիտեն Արշակ Սրբազանին աղմկահարույց տեսանյութի քրեական գործով վկայի կարգավիճակով հարցաքննել է ։

Հիշեցնենք,որ տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։

Նշենք նաև, որ հոկտեմբերի լույս 25-ին ArmenianWikileaks տելեգրամյան ալիքում ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակվել՝ իբրև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և մի կնոջ մասնակցությամբ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։




Լրահոս