Armenian text to speach

Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները կստորագրեն 30 միլիարդ դոլարի էներգետիկ հուշագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները մտադիր են էներգետիկ ոլորտում 30 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագրեր ստորագրել թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի Վաշինգտոն այցի ընթացքում: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը։

«Այսօր մենք կստորագրենք էներգետիկ ոլորտում 30 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագրեր», – ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումում։ Նրան մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նասերի խոսքով՝ Saudi Aramco-ն շարունակում է ընդլայնել իր ներդրումային պորտֆելը ԱՄՆ-ում, և ընկերությունն 1,5 միլիարդ դոլար է ներդրել ամերիկյան տնտեսությունում։

Սաուդյան թագաժառանգը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ թագավորությունը մտադիր է ամերիկյան տնտեսությունում ներդրումները 600 միլիարդ դոլարից հասցնել 1 տրիլիոն դոլարի։




Լրահոս