Armenian text to speach

3-ամյա Տիգրանին սպանած հայրը բռնություն է կիրառել նաև որդիներից մեկի նկատմամբ. նոր վարույթ է նախաձեռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով մեղադրյալ հոր՝ Արմեն Օվանեսովի վերաբերյալ քրեական վարույթին նոր՝ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված վարույթ է միացվել:

Ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է սանված երեխայի եղբոր նկատմամբ իրառված բռնությանը։ Մասնավորապես, 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացած եղել դեմքի հատվածում:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել էին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է՝ երեխային խեղդամահ անելու միջոցով սպանելու համար:




Լրահոս