Armenian text to speach

Թումանյանի համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա:

Նոյեմբերի 21-ին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող իր այգում տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել էր բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և թղթի մեջ փաթաթված մոտ հինգ գրամ կանեփանման զանգված:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։

Նոյեմբերի 24-ին կատարված խուզարկությամբ տղամարդու այգում գտնվող տնակում և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս