Armenian text to speach

Լոռու մարզում 11-ամյա տղա է մահացել. ծնողները մեղադրում են բժիշկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս