Armenian text to speach

Հովտուն գյուղի տներից մեկի հարևանությամբ գտնվող անասնագոմում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 27-ին, ժամը 15։13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հովտուն գյուղի տներից մեկի հարևանությամբ գտնվող անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տաներից մեկի բակում գտնվող խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 24 քմ), խորդանոցում կուտակած մոտ 200 հակ անասնակեր և ջերմահարվել են կից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 5 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և հարակից շինություններ։




Լրահոս