Armenian text to speach

Մասիսում 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գրիշա Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում, բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետաևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։




Լրահոս