Լուսանկարը՝ «Շամշյան.քոմ»-ի
Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհի դեմ պայքարում են ՊՆ ուղղաթիռները նաեւ:
ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողները ուղղաթիռներով 100-ից ավելի թռիչք են իրականացրել, որի ժամանակ կրակի օջախների վրա ջուր են լցրել:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հուսանք հրդեհը շուտով ամբողջությամբ կմարվի:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:
Անահիտ Ապրեսյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքի, այլ իրավական ակտերի կամ գործարքի սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ):
Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Լարիսա Մխիթարյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լարիսա Մխիթարյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը: Ծննդի պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:























