Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։





























