Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 1-ին Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
«Նրանք կքննարկեն ներկա իրավիճակը և երկարատև ու արդար խաղաղության պայմանները՝ Ժնևում կայացած քննարկումներին, ամերիկյան ծրագրին և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգմանը համապատասխան», – ասվում է Մակրոնի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է France-Presse գործակալությունը:
Նշվում է, որ Զելենսկին և Մակրոնը կքննարկեն նաև այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» շրջանակներում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընթացիկ աշխատանքները։

























































































