Armenian text to speach

ԱԺ-ի վերջին լիագումար նիստը. ինչ նախագիծ են իշխանությունները ուզում «անցկացնել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ խորհուրդը պետք է հաստատի վաղվանից մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգը։

Օրակարգի հաստատումից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է հրավիրելու։ Մենք տեղեկացանք, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն դեկտեմբերի 2-ից մեկնարկող նիստերում ընդգրկել «Առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքների փաթեթը։ Քանի որ սա լինելու է վերջին ԱԺ լիագումար նիստը, իշխանությունները ամեն բան անելու են այս նստաշրջանում քննարկելու և ընդունելու ապահովագրության նախագիծը։

Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են, որ առողջապահության ապահովագրության օրենքն արդեն 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի։ Ու ամեն բան անելու են, որ այն երկու ընթերցումն էլ խորհրդարանում անցնի։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երկրում չէ․ գործուղման է, նիստը վստահվել է Հակոբ Արշակյանին։ Չորեքշաբթի օրը՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, նոր Սիմոնյանը խորհրդարանում կլինի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս