Armenian text to speach

Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Լետաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտված «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել։

Մրցումային վերջին օրը Կարապետյանը հանդես է եկել անհատական պայքարում։ Որակավորման փուլում նա հավաքել է 569 միավոր։ Եզրափակիչում էլ 31-ամյա մարզուհին 242,3 միավորով դարձել է հաղթող։

Ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը Բենիկ Խլղաթյանի հետ արծաթե մեդալ էր նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։




Լրահոս