Օրերս կայացած հոգեբանների կամավոր ատեստացիան ուղիղ ճակատով ցույց տվեց, թե ինչքան չհաշվարկված ու անարդար է համակարգը։
ArmLur.am-ին դիմել են հոգեբաններ, ովքեր մասնակցել են կամավոր ատեստավորման ներկայացրել են իրենց խնդիրը․
«Քննությունը, որը ներկայացվում է որպես «գիտելիքի գնահատում», իրականում ավելի շատ նման էր խճճող թեստի, որտեղ հարցերի մի մասը նույնիսկ կապ չուներ նշված 16+ գրքերի ցանկի հետ։ Իսկ այդ գրքերից էլ, իհարկե, օգտագործվել էին միայն մի քանիսը։
Բայց ամենախոշորը՝ մյուս ոլորտների մասնագետներին տալիս են 6+ ամիս պատրաստվելու ժամանակ, իսկ հոգեբաններին՝ ընդամենը 2 ամիս։ Մինչև նախորդ շաբաթ բոլորը գիտեին թե քննությունը էլեկտրոնային եղանակով է, ինչպես մնացած ոլորտներում, բայց սա էլ փոխվեց ու դե պետք է չէ տարբերվեինք, շեմն էլ դե պետք է տարբերվեր, այստեղ արդեն խոսում ենք 70%-ի մասին։ (Օբյեկտիվության, անաչառության մասին լսե՞լ եք):
Հոգեբանը մարդ է, ով ամեն օր աշխատում է երեխաների, ծնողների, ընտանիքների հետ։ Մենք ապրում ենք մի երկրում որտեղ ներառական կրթություն էինք քարոզում 2005 թվականից, ինչի չկար մի հարց ԿԱՊԿ ունեցող երեխաների կամ բոլորիս սիրելի ԱՈւՊ- ների մասով:
Ուր էին մեր աշխատանքային սկզբունքների, պրակտիկ հմտությունների ստուգման թեստերը:
Եթե ուզում եք որակ ստանալ, պայմանները պետք է լինեն հավասար, ոչ թե «ով ինչպես կարողանում է»։
Չի կարելի մասնագետներին տանել քննության, որտեղ պայմանները սկզբից արդեն անհավասար են։ Սա ոչ թե զարգացում է, այլ՝ արժեզրկում։
Խնդիրը լուռ թողնելը նշանակում է ընդունել, որ այս թերություններով լի մոտեցումը նորմալ է։ Բայց նորմալ չէ։
Սա գիտելիքի, մասնագիտական հմտությունների ստուգում չէր․․․»,- նշել են հոգեբանները։
ArmLur.am-ի տաղավարում հոգեբան Սուսաննա Ստեփանյանը ներկայացրել է կամավոր ատեստավորման մասնակցած հոգեբանների բողոքի ձայնը։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























