Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին 72-ամյա Աշոտ Շ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։





























