ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ վերջին օրերին «Հայփոստ»-ի բաժանմունքները հարձակման են ենթարկվում, «Հայփոստ» ընկերության եւ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության միջեւ բանակցություններ են սկսվել` ապագայում համագործակցելու վերաբերյալ:  
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ընդունել ենք «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, խոսել ենք իրենց հետ ու հիմա սպասում ենք իրենց պատասխանին: Այսօր պետք է ասեն` «Հայփոստ»-ը համաձա՞յն է սկսել ոստիկանների միջոցով տարածքները վերահսկելու գործը, թե՞ ոչ»,-այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ՊՊՎ պետ Ռոմա Մկրտումյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսվա առաջին մի քանի օրերին արձանագրվեց «Հայփոստ»-ի բաժանմունքների վրա ավազակային զինված հարձակման միանգամից երկու դեպք, որոնց ժամանակ հափշտակվեցին 1 եւ 27 միլիոն դրամ պարունակող ինկասացիոն պարկերը: Սրանից անմիջապես հետո ոստիկանապետի հրամանով փոստային բաժանմունքներում  ծառայություն են իրականացնում ոստիկաններ, սակայն սա կարող է ունենալ ժամանակավոր բնույթ, քանի որ ՀՀ-ում կա շուրջ 900 փոստային բաժանմունք, որոնք ամբողջապես վերահսկել ուղղակի անհնար է` հաշվի առնելով ֆինանսական խնդիրները:  
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու չեն օգտվում ՊՊՎ ծառայությունից, «Հայփոստ»-ի մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը հայտնեց, որ եղել են շրջաններ, որ օգտվել են:

լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս