Armenian text to speach

Լեռնային շրջաններում սպաստվում են ձյան և ձնախառն անձրևի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի  5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ը Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև:




Լրահոս