2022-ից Թուրքիա տեղափոխված 510 ուկրաինացի երեխաներից մի մասի նկատմամբ Անթալիայում գործող մի հյուրանոցում ենթադրյալ բռնի և անփույթ վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել։ Այս մասին գրում է Bianet-ը։ Ստուգման ընթացքում (2024 թ. մարտ) միջազգային ու ուկրաինական մասնագետները նշել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ երկու աղջիկների հղիություն հյուրանոցային անձնակազմի կողմից սեռական բռնության հետևանքով։ Երեխաներից ոմանք ասել են, որ ստիպված են եղել ստորագրել փաստաթղթեր՝ պնդելով, թե «ամեն ինչ կամավոր է» եղել։
Երկու երկրներում՝ Թուրքիայում և Ուկրաինայում, բացված գործերը փակվել են՝ առանց մեղադրանք առաջադրելու։
Փաստաթղթում նաև նշվում է, որ երեխաներին երբեմն ստիպել են մասնակցել դրամահավաք միջոցառումներին, իսկ հրաժարվողներին պատժել են կամ զրկել զբաղմունքներից։ Նախագիծը փակվել է 2024-ի դեկտեմբերին, և երեխաները վերադարձվել են Ուկրաինա։
Մասնագետները ընդգծում են, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ուկրաինան պարտադիր պետք է ապահովեն նման խոցելի երեխաների անվտանգությունն ու պատշաճ դիտարկումը։
























































































