Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր նոր գրասենյակը Դիլիջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր նոր գրասենյակը Դիլիջանում՝ Գետափնյա78/5 հասցեում։ Սա նախաձեռնության հերթական կենտրոնն է՝ Կապանի, Իջևանի և Երևանի գրասենյակներից հետո։

Բացման արարողությանը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ սա կարևոր քայլ է՝ քաղաքացիների հետ անմիջական ու հասանելի շփում ապահովելու ճանապարհին:

Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ Դիլիջանի գրասենյակի նպատակը ոչ միայն խնդիրների լսումը կամ բնակիչների առաջարկների համակարգված ներկայացումն է, այլև քննարկումների, քաղաքական մտքերի բաց հարթակ ստեղծելը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զգալ իր մասնակցության կարևորությունը։
Նախաձեռնության ներկայացուցիչները նշեցին, որ Դիլիջանը ընտրվել է որպես ռազմավարական կետ՝ հաշվի առնելով նրա սոցիալական, կրթական և զբոսաշրջային կարևոր դերակատարությունը մարզում։

«Միասնության թևեր» նախաձեռնությունը շարունակելու է բացել մարզային գրասենյակներ՝ ամրապնդելով կապը բնակիչների հետ և ընդգծելով, որ հասարակական ու քաղաքական գործընթացներում յուրաքանչյուր ձայն կարևոր է:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս