Գլենդելի քաղաքային խորհրդի թեկնածու, ԱՄՆ-ում հեղինակավոր ճարտարապետ Գեւորգ Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված է:
Դեկտեբերի 3-ին Գլենդելի ռեստորաններից մեկում տեղի ունեցավ քարոզարշավի բացումը, որին մասնակցեցին հայ և ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից: 300-ից ավելի մասնակիցների թվում էին հանրային և քաղաքական հայտնի գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ։
«Ես պայքարելու եմ ավելի ապահով, ուժեղ եւ մարդկանց համար ավելի մատչելի Գլենդելի համար»,- իր ողջույնի խոսքում նշեց Գեւորգ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու 2026թ. հունիսի 2-ին:
























