Armenian text to speach

ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ՔՊ նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ նախընտրական ցուցակի էլեկտրոնային գրանցման ավարտից հետո ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ցուցակը:

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 30-ին ՔՊ վարչության նիստում որոշվել էր, որ իշխող ուժից նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը կարող են ինքնառաջադրվել ցանկացողները:

Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։

ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է նաեւ վճարեն առաջադրման համար՝ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները մեկ ու կես միլիոն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից պարզել, թե քանի հոգի են ընդգրկվել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում: Մանավազյանը հայտնեց, որ առաջադրվել են 383 անձինք, որոնցից 4 տասնյակից ավելին անկուսակցական են եղել:
Մեր տեղեկություններով՝ այժմ ՔՊ վարչությունը անցել է «զտման» փուլին՝ որոշելու, թե ովքեր ունեն բավարար ռեյտինգ եւ կարող են հավակնել նոր խորհրդարան անցնելուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետի պաշտոնում, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի պաշտոնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս