Armenian text to speach

Որքան արժեր Սիրուշոյի Pregomesh-ի Advent Calendar-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս երգչուհի Սիրուշոն իր լսարանին ներկայացրեց իրեն պատկանող Pregomesh ապրանքանիշի ամանորյա Advent Calendar-ը, որը հայտնի մշակույթ է ամբողջ աշխարհում և հաճախ այն վաճառքի է հանվում հեն Ամանորի շեմին։

Հայտարարելուց օրեր անց սկսվեց նախավաճառքը, որին մասնակցում էին նախապես գրանցված 8300 և ավելի մարդ։
Նախավաճառքը մեկնարկել էր դեկտեմբերի 8-ին և վաճառվելու էր Pregomesh ապրանքանիշի  ընդամենը 100 Advent Calendar։
Վաճառքից մեկ օր անց ընկերությունը հայտարարեց Sold Out՝ ամբողջությամբ վաճառված։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայտարարված նախավաճառքի ժամանակ ընկերությունը հաղորդագրություններ էր ուղարկել նախապես գրանցված մասնակիցներ և հայտնել, որ 370,000 դրամ գնահատված արժեքով ապրանքը այժմ վաճառվում է ընդամենը 265,000 դրամով, որն էլ մեկ օրում սպառվել է։

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կայքի համաձայն՝ երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 313,4 մլն դրամ։

Նախորդ եռամսյակում երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Սիրոշոն մեկնաբանել է, որ «դե շատ հարկ ենք վճարել»։ Նա զարմացած էր, թե ինչպես է այդպես ստացվել։

1000 խոշոր հարկատուների ցանկում 3-րդ եռամսյակում երգչուհու ընկերությունը զբաղեցրել է 865-րդ հորիզոնականը։

Ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։ Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։

Էմմա Միքայելյան





Լրահոս